Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկմանը, ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների կոորդինացմանը:

«Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում