Սեւանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի հերթական ռեկորդն է սահմանել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանցի եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող, Գինեսի գրքի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը Սեւան քաղաքի երկաթգծի կայարանում անցկացված ստուգատեսի ժամանակ հերթական ռեկորդն է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Վարազդատ Հակոբյանը մեկ ձեռքով տեղաշարժել է իրար կցված 4 վագոն՝ 84 տոննա ընդհանուր քաշով։ Ռեկորդի գրանցմանը ներկա են եղել Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ եւ մարզասերներ։ Ռեկորդը գրանցել եւ Վարազդատին առաջինը շնորհավորել է Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը։

«Գինեսի գրքի առաջին ռեկորդը Վարազդատը սահմանել է 2019 թվականի հոկտեմբերին՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա կշռող վագոնը։Սա նրա հերթական անհավանական նվաճումն է։ Նրա հաղթանակները միջազգային մրցաշարերում բավականին պատկառելի են, սակայն նա շարունակում է հիացնել ու զարմացնել մարզաշխարհի ներկայացուցիչներին, ավելի ու ավելի բարձրացնել Սեւան քաղաքի, Հայաստան աշխարհի մարզական պատիվը։ Մենք հպարտ ենք նրա սահմանած ծանրակշիռ, համաշխարհային ռեկորդներով»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի