Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու հետևանքով լրջորեն սահմանափակվել է սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Մասնավորապես, էականորեն սահմանափակվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով:

Ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը:

Գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝

մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:

Գյուղերում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու և աջակցելու հարցերում անփոխարինել աշխատանք են տանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:

Այս բոլոր փաստերը հաստատվել են գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երևանյան կենտրոնական և Սյունիքի մարզային ստորաբաժանում ներկայացվող ահազանգերով ու կատարված ուսումնասիրություններով:

Ուստի, ադրբեջանական զինված ծառայողները պարտավոր են անհապաղ բացել ճանապարհն ամբողջությամբ, դադարեցնել հանցավոր արարքներով մարդկանց, քաղաքացիական բնակչության իրավունքների զանգվածային խախտումները»,- նշում է ՄԻՊ-ը:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով