Արցախ

Արթուր Թովմասյանը Հայկ Կոնջորյանին, Սեյրան Օհանյանին և Արթուր Վանեցյանին հրավիրել է Արցախ

1 րոպեի ընթերցում

Արթուր Թովմասյանը Հայկ Կոնջորյանին, Սեյրան Օհանյանին և Արթուր Վանեցյանին հրավիրել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով Երևան է ժամանել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել», - հայտնում են ԱՀ ԱԺ-ից:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում