Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում օգոստոսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսայինհիվանդության մեկ նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 64 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 004 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 350 քաղաքացու հետազոտություն, որից 1 029-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում