Քաղաքականություն

Փաշինյանն ընդգծում է Մակրոնի դերակատարումը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընդգծում է Մակրոնի դերակատարումը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է«Արմենպես»-ը Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

«Մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում