Արցախի ներկայացուցիչներն ու Քերոլայն Քոքսը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը օգոստոսի 20-ին առցանց քննարկում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության անդամների հետ։

«Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը»,- «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Բարոնուհի Քոքսին և նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում։

Հայերեն العربية Русский Türkçe

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար