Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարդասիրական տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նախագահի կարծիքով, դրանց հետևանքները կարող են տարածվել երկրի սահմաններից դուրս:

«Մարդկային կյանքի և ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը, որոնց ականատեսն ենք այսօր նաև մեր սահմաններին, անթույլատրելի են աշխարհի ցանկացած մասում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է նախագահ Արմեն Սարգսյանը «Twitter»-ի իր միկրոբլոկում:

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում