1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հետ:
«Արմենպրես»-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հայտնեցին, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է Վեհափառ հայրապետին ծննդյան 70-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, արևշատություն ու ամենայն բարիք: