Պաշտոնական

ՀՀ վարչապետը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում