Արցախ

ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի. ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՅԴ խմբակցության անդամներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի. ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՅԴ խմբակցության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անձնակազմի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել կուսակցության դերն ու նշանակությունը հատկապես հայապահպանության, Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերը միշտ օրակարգում ունենալու գործում.

«Պատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն: Իմ կարծիքով, ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է Արցախում, և նրանից ուսանելու շատ բան ունենք»:

Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահապանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը:

Խոսելով ԱՀ և ՀՀ խորհրդարանների գործունեության մասին՝ Աժ նախագահը նշել է, որ ԱՀ խորհրդարանի դռները բաց են և՛ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր պատգամավորների առջև: ԱԺ նախագահը գտնում է, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի:

ՀՅԴ խմբակցության անդամները ողջունել են նմանատիպ հանդիպումները և առաջարկել դրանք դարձնել պարբերական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում