Արցախ

Ադրբեջանն Արցախում կրակել է հրշեջ մեքենայի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն Արցախում կրակել է հրշեջ մեքենայի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հա մակերեսով հատվածի խոտածածկ տարածքում օգոստոսի 17-ին, ժամը 20:40-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել:՛

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից:

«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել»,- նշում են ՊԲ-ից:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում