Սեպտեմբերին կհայտարարվի նոր ազգային ավիաընկերության անվանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) հայտարարեց Էյր Արաբիա ընկերության հետ նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին։ Այս առիթով ԱՆԻՖ-ը հայտարարեց նոր ուղևորափոխադրող ավիաընկերության անվանումը որոշելու մրցույթ, որպեսզի քաղաքացիների առաջարկությամբ որոշվի նոր ավիաընկերության անվանումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ը մրցույթին մասնակցելու վերջին օրն է։

Այս ընթացքում ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջին ստացվել է ավելի քան 200 հաղորդագրություն և մեկնաբանություն, իսկ էլեկտրոնային հասցեին՝ ավելի քան 500 հաղորդագրություն։

ԱՆԻՖ֊-ի համար կարևոր է հանրության լայն շերտերի մասնակցությունը ծրագրերին։ Այդ առումով նման ակտիվ մասնակցությունը մրցույթին պարտավորեցնող է և ողջունելի։

Սեպտեմբերին կհայտարարվի նոր ավիաընկերության անվանումը, որը կընտրվի մրցույթի մասնակիցների կողմից առավել հաճախ առաջարկվող և առավել հետաքրքիր տարբերակներից։

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորի հետ:

Հայերեն Français Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում