ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Արմեն Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մարտի 31-ին:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին: