«տնՏեսակետ»: Հատուկ թողարկում. Արժութային քաղաքականությունը Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդի պատկերացմամբ. «Արմենպրես» Փոդքաստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում և վերստին անդրադառնում է փողի ունեցած դերին՝ այս անգամ արդեն ազգային դրամավարկային քաղաքականության իրականացման լույսի ներքո: Մասնավորապես, հատուկ թողարկման շրջանակներում Հայրապետյանը ներկայացրեց Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդի հեղինակած «Աշխարհը երրորդ հազարամյակում» գրքի՝ ազգային արժույթին վերաբերող գլուխը: Ի լրումն նշենք, որ մեր հեղինակային փոդքաստաշարի հեղինակը կապվել է իշխան Հանս Ադամի հետ՝ գրքի թարգմանության իրավունքի ձեռք բերման խնդրանքով:

Հեղինակն արդեն իսկ ավարտին է հասցրել աշխատանքը, որը լիխտենշտեյնական «Վան Էք» հրատարակչության և ՀՊՏՀ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, պետք է հրատարակվի համալսարանի հրատարակչության կողմից: Վերադառնալով փոդքաստի թեմային նշենք, որ Հայրապետյանը դիտարկում է հնարավոր երեք սցենարներ՝ ազգային արժույթից հրաժարվելն ու օտարերկրյա արժույթի ընդունումը, միևնույն երկրում մի շարք արժույթների ազատ մրցակցությունը և վերջապես վերադարձը դեպի մետաղական արժույթներ:

Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքաստի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին