Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահ Սարգսյանի ուղերձում ասված է.

«Հայ և ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթյալներին:

Երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի ներգաղթով, որոնք մեծ դեր են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։

Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կերտեց պատմություն: Մեր երկրների միջև առկա ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Հայ-ուրուգվայական փոխգործակցությանը մեծապես նպաստում են Ուրուգվայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ու անգնահատելի ավանդն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում»:

Հայերեն Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան