Արցախ

Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում, օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշում են ՊԲ-ից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում