ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությանը:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:
Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»։