Արցախ

Կարևորվել է Արցախի և Սյունիքի դերը հայոց պետականության համար. Արցախի ԱԳ նախարարը Սյունիքում հանդիպել է հայաստանյան և օտարերկրյա լրագրողներին

2 րոպեի ընթերցում

Կարևորվել է Արցախի և Սյունիքի դերը հայոց  պետականության համար. Արցախի ԱԳ նախարարը Սյունիքում հանդիպել է հայաստանյան և օտարերկրյա լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության և «Ronak Press»կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:

Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։

Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։

Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց պետականությանհամար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում