Արցախ

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 աճյուն

1 րոպեի ընթերցում

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 4-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայության կայքից տեղեկացնում են, որ հայտնաբերվելէ 1 հայ զինծառայողի աճյուն:

ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1630 աճյուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում