Հասարակական

Ադրբեջանական դատարանը ևս երկու ռազմագերու դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական դատարանը ևս երկու ռազմագերու դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու հայ ռազմագերիների դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին եւ Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։

Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»:

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձում և մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում