Քաղաքականություն

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրավիճակի նորմալացմանը: Բիկանտովը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրադրության վատթարացմամբ, և լուծել ծագող հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի նորմալացմանը հայ-ադրբեջանական սահմանագոտում ապաէսկալացման և սահմանագծման ու սահմանազատման համատեղ աշխատանքների անհապաղ գործարկման միջոցով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատելու Ադրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում