«Զոհերի ձայնը մեզ առաջնորդում է». Հայաստանում մեկնարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի արշավը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հուլիսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր:

«Հուսամ, որ այսօրվանից Հայաստանը ևս կմիանա այս արշավին: Կմեկնարկենք շատ կարևոր գործողությունների շարք, որի հիմքում ընկած է իրազեկումը: Մարդկանց թրաֆիքինգի դեմ համաշխարհային օրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս արշավը մեկնարկում է գործընկեր «Վորլդ Վիժն» բարեգործական միջազգային կազմակերպության հետ համատեղ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից: Ծրագրի իրականացման շրջանակում այսօրվանից լայն գործողություններ ենք իրականացնելու, որոնք տևելու են մինչև դեկտեմբերի 2-ը` ստրկության դեմ պայքարի միջազգային օրը: Այդ օրը ևս կհավաքվենք ամփոփելու մեր այն բոլոր գործողությունները, ինչ կարողացել ենք իրականացնել»,- ասաց Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի խոսքով` Կառավարությունը ունի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2020-22 թվականների ծրագիր, որում համապարփակ ներկայացված են միջգերատեսչական պարտավորությունները:

«ՄԱԿ-ի կողմից «Կապույտ սիրտ» արշավը մեկնարկել է 2009 թվականին: Ամեն տարի արշավն ունի իր կարգախոսը: Այս տարվա կարգախոսն է «Զոհերի ձայնը մեզ առաջնորդում է»,- եզրափակեց Ստեփանյանը:

Միջոցառմանը ներկայացվեց տեսանյութ թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացու մասին:

Արշավի առանցքում մարդկանց թրաֆիքինգի զոհերն են, և կարևորվում է մարդկանց թրաֆիքինգի մասին վերապրածների խոսքը լսելը։ Քարոզարշավը վերապրածներին ներկայացնում է որպես մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական դերակատարներ և կենտրոնանում է նրանց կարևոր դերի վրա՝ այս հանցագործությունը կանխելու, զոհերին նույնացնելու և փրկելու համար արդյունավետ միջոցներ սահմանելու, ինչպես նաև նրանց աջակցելու հարցում:

Հայերեն Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը