«տնՏեսակետ»: Ազատ առևտրի էությունը. «Արմենպրես» Փոդքաստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ՓՈԴՔԱՍՏ:Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է ազատ առևտրի էությունը և պետությունների կողմից հաճախ կիրառվող հովանավորչական միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվում ազատ առևտուրը խոչընդոտող ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային կարգավորումներին: Սակագնային կարգավորումների համատեքստում բանախոսն ընդգծում է մեծ ու փոքր երկրների կողմից կիրառվող ներմուծման մաքսատուրքերի հետևանքների տարբերությունը՝ բացատրելով դրանց ազդեցությունըմեծ երկրի արտադրողների ու կառավարության և նույնիսկ սպառողների համար:
Խմբագրության կողմից:«տնՏեսակետ»փոդքասթի անվանման ընտրությունըոգեշնչված էEFI հիմնադրամի«Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը»գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
«Արմենպրես»գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ: