Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռընե Լեոնյանը Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել է Մարսելում:

Աստվածաբանական կրթություն ստացել է Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում: Լիոնում իր առաջին հոգևոր ծառայությունն անցկացրել է ինը տարի: Դոկտորական թեզը շարունակել է գրել Լիոնիկաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրել է Հայ ավետարանական եկեղեցու ծագման վերաբերյալ իր թեզը:

Ավարտել է նաև Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան և Փարիզ-Սորբոն արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել է նաև գիտության և կրթության գծով ասպիրանտ:

Իր ծառայության ողջ ընթացքում ապրել է բազմաթիվ երկրներում։

Հայաստանում տասնյոթ տարի եղել է Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչը։

Եղել է նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Հայաստանի ավետարանական աստվածաբանության ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:

Որպես հոգևոր հովիվ ծառայել է նաև Ուրուգվայում, Հունաստանում, Կանադայում, նաև Ֆրանսիա, Լիոն, Փարիզ և Վալանս քաղաքներում:

Եղել է Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերակցության գլխավոր քարտուղար, նաև՝ բանտերի հոգևոր հովիվ: Աշխատել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գրասենյակի վարիչ։ Լիոնի քրիստոնեական Ռադիո-Ֆուրվիերի համահիմնադիր է:

Ներկայումս Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն է:

Հայերեն العربية Русский Türkçe

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը