Երգի պետական թատրոնը Բաբաջանյանին նվիրված համերգներով կշրջագայի ՀՀ մարզերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանամերձ համայնքներում և Արցախում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով իրականացվում է «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի երգի պետական թատրոնը ելույթներ կունենա Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ երկու տարի է՝ թատրոնը հիմնանորոգման փուլում է, որը գրեթե ավարտին են հասցնում: Նորոգվում են դահլիճը, ճեմասրահը, մի քանի հարկ ևս, ուստի համերգները կազմակերպվում են այլ հարթակներում: «Այս տարի նշում ենք Առնո Բաբաջանյանի 100-ամյակը, և տարին հայտարարեցինք բաբաջանյանական: Նրան նվիրված համերգային ծրագրով ենք հանդես եկել Երևանում և նույն ծրագրով լինելու ենք Հայաստանի սահմանամերձ համայնքներում: Կատարելու ենք նաև Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները»,- նշեց Սարգսյանն ու տեղեկացրեց, որ Սյունիքում հանդես են գալու օգոստոսի 13-16-ը: Ելույթ են ունենալու Մեղրիում, Կապանում, Դարպասում, օգոստոսի 5-9-ը՝ Տավուշի մարզում՝ Բերդում, Բերդավանում, Ազատամուտում: Բերդավանում երկու համերգ ունեն. այնտեղ զորամաս կա և հանդես են գալու նաև զինվորների համար, իսկ Գեղարքունիքի մարզում կլինեն հուլիսի 29-30-ին՝ Մարտունիում և Վարդենիսում:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ բոլոր համերգներից առաջ տվյալ համայնքների բնակիչներին կցուցադրեն թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Թատրոնի տնօրենը հույս հայտնեց, որ համերգային երեկոները լավ կանցնեն:

«Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Երևանի մետրոյի շարժակազմը վերանորոգվում է

Կողես բնակավայրի 3,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում

Հունիսի 20-ի միջոցառումների անոնս

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի. Զախարովա