Սպորտ

Լճաշեն համայնքի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում 

2 րոպեի ընթերցում

Լճաշեն համայնքի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում 

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մարզադպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի ջեռուցման համակարգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ տուրիզմի բաժնից, մարզադպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 616 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Լճաշենի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում, իսկ մարզիկները տարվա բոլոր ամիսներին մարզվելու հնարավորություն կստանան։ «Մեր մարզիկները ձմռան ամիսներին մարզվում էին միայն այն ժամանակ, երբ տաք ջերմաստիճան էր գրանցվում։ Ծրագրի ավարտից հետո արդեն նրանք կմարզվեն տարվա բոլոր ամիսներին։ Բնականաբար, մեր մարզիկների գրանցած հաջողություններն ավելի ակնառու կլինեն»,- նշեց Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում