Պաշտոնական

Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

1 րոպեի ընթերցում

Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսեսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Վարուժան Ներսեսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան է նշանակվել 3 տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում