Տոկիո-2020. Օլիմպիական խաղերն ինձ համար ահռելի փորձ են լինելու. Վարսենիկ Մանուչարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամը 18-ամյա լողորդ է: «Արմենպրես»-ի հեղինակային«Երազանքի ճանապարհը`Տոկիո-2020»նախագծի հերոսը նա է՝ Վարսենիկ Մանուչարյանը: Վարսենիկն իր ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Նա Օլիմպիական խաղերին մասնակցում է «Սպիտակ քարտ»-ով:

-Վարսենիկ, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել լողով:

-Անկեղծ ասած, որոշումն իմս չի եղել: Տատիկս որոշել է ու ինձ տարել լողի: Բայց ի սկզբանե հետաքրքրված էի թենիսով, սակայն այդ ժամանակ իմ տարիքային խմբում ազատ տեղ չի եղել: Եկել եմ լողի, ու իմ առաջին մարզիչը Այծեմնիկ Մինասյանն է եղել: Արագ եմ սկսել լողալ սովորել. սկսելուց մի քանի ամիս անց արդեն լողում էի: Երբ տատիկս և մայրիկս տեսան, որ լողում եմ, որոշեցին, որ կշարունակեմ այս մարզաձևում:

-Դուք ընդամենը 18տարեկան եք և մասնակցելու եք Օլիմպիական խաղերին: Ի՞նչ եք ակնկալում:

-Այս Օլիմպիական խաղերն ինձ համար ահռելի փորձ են լինելու: Գիտակցում եմ, որ առավել ուժեղ և լուրջ լողորդների հետ եմ մրցելու: Հույս ունեմ, որ այս Խաղերի փորձն ինձ կօգնի հաջորդ` Փարիզի Օլիմպիական խաղերին առավել լավ հանդես գալ:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք լողից բացի:

-Տարօրինակ կհնչի, բայց սիրում եմ ըմբշամարտն ու ծանրամարտը: Միշտ հետևում եմ մեր մարզիկների ելույթներին միջազգային մրցաշարերում: Ինքս երկար տարիներ զբաղվել եմ նաև վոլեյբոլով: Հիմա սովորում եմ Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում: Այն կարծիքին եմ, որ մարզիկների համար կարևոր է նաև կրթությունը:

-Հիմա այդ նույն մարզիկների հետ նույն հավաքականում եք լինելու:

-Այո, այո: Դրա համար շատ ուրախ եմ, քանի որ մեծ հիացմունք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Նա իմ ամենասիրելի մարզիկն է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում, երբ 3-րդն էր, իր համար շատ էի տխրել: Վստահ էի, որ Ռիոյի խաղերում կհաղթի:

-Բնութագրեք խնդրեմ Օլիմպիական խաղերը մեկ բառով:

-Երազանք:

-Միքանիբլիցհարցեր.լե՞ռ,թե՞ծով:

-Ծով:

-Թո՞մը,թե՞Ջերին:

-Թոմը:

-Նարդի՞,թե՞շախմատ:

-Նարդի:

- Տոլմա՞,թե՞խորոված:

-Խորոված:

-Պիցցա՞,թե՞պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Գի՞րք,թե՞ֆիլմ:

-Ֆիլմ:

-Սո՞ւրճ,թե՞թեյ:

-Սուրճ:

-Բատերֆլա՞յ, թե՞ թիկնալող:

-Բատերֆլայ:

- Շնորհակալեմզրույցիհամար,հուսովեմ՝արդենմեդալներովզրույցկունենանքՏոկիոյում:

Նախագծիհեղինակ՝ՎարվառաՀայրապետյան

Լուսանկարները՝ՀայկՄանուկյանի

ՏոկիոյիՕլիմպիականխաղերիմեկնարկինմնացելէ7օր։

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա