Հատուկ նախագծեր

«տնՏեսակետ»: Փողի էվոլյուցիան. «Արմենպրես» Փոդքաստ

2 րոպեի ընթերցում

«տնՏեսակետ»: Փողի էվոլյուցիան. «Արմենպրես» Փոդքաստ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ՓՈԴՔԱՍՏ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան«Ամբերդ»հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածուԱլբերտ Հայրապետյանի «տնՏեսակետ»հեղինակային փոդքաստի առաջին թողարկման ընթացքումխոսում է համաշխարհային փող էվոլյուցիայի և համաշխարհային մոնետար հեղափոխությունների մասին։ Տնտեսագետ նախ անդրադարձ կատարեց փողի ստեղծմանը և հնագույն ժամանակներում օգտագործվող փողի տեսակներին։ Այնուհետև համառոտ ներկայացրել է փողի ֆունկցիաները, կենտրոնացված և ապակենտրոն փողի, տարբերությունը և ազգային արժույթի արժեզրկման և պատերզմների ու մշակույթի զարգացման միջև առկա պատմական կապի մասին։ Հատուկ անդրադարձ է կատարվել Բրետոն-Վուդսի համակարգի էությանն ու փլուզման պատճառներին։

Բանախոսության երկրորդ հատվածը նվիրված էր կրիպտոարժույթներին, մասնավորապես՝ բիթքոյիններին։ Բանախոսը ներկայացրեց կրիպտոարժույթի էությունը, ստեղծման պատմությունը, ինչպես նաև պետությունների կողմից թողարկվող փողերի համեմամատ ունեցած համեմատական առավելությունները։

Խմբագրության կողմից:«տնՏեսակետ»փոդքասթի անվանման ընտրությունըոգեշնչված էEFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը»գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:

«Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում