Տնտեսություն

Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին հուլիսի 7-ին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելություններ կազմակերպելու շուրջ:

Քննարկումն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում