Արցախ

Փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում