Տնտեսություն

Տեքստիլի արտադրության ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատետեղ

2 րոպեի ընթերցում

Տեքստիլի արտադրության ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատետեղ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տվեց «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունը բավարարեց ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:

Ըստ նախագծի հիմնավորման, 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են` Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մանվածքներն ու մնացած հումքը` Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս Տեքստիլն» առաջիկա տարիներին շահագործման կհանձնի գերհզոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի նոր արտադրամաս։

Սեփականատերը խոստացել է 80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։

Նախնական տվյալներով՝ մինչև 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա` 50%-ը՝ Ռուսաստան, 30%-ը՝ ԵՄ երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում