Արցախի բոլոր համայնքներում 3 տարիների ընթացքում կլուծվեն խմելու ջրի հետ կապված խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախում ջրային ռեսուրսների հետ կապված կառավարության ծրագրի որոշ մանրամասներ ներկայացրեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բեգլարյանը ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ջրային ռեսուրսների կորուստներ են եղել:

«Զգալի ծրագրեր արդեն նախատեսված են, որոնց մի մասի վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Ազգային ժողովում: Մասնավորապես, նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները: Զուգահեռաբար խմելու ջրի հարցերը բոլոր համայնքներում նախատեսում ենք մոտ երեք տարվա ընթացքում լուծել, այդ թվում` Ստեփանակերտի հետ կապված որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու»,- նշեց Բեգլարյանը:

Արցախի պետնախարարը կարևորեց ջրի որակի ապահովման անհրաժեշտությունը:

«Այդ մասով լրացուցիչ ուսումնասիրություններ ենք կատարում վերահսկողությունը բարձրացնելու, լրացուցիչ ռիսկերը նվազեցնելու համար` որակի և բնապահպանական ռիսկերի առումով: Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կկարողանանք արդեն հստակ ծրագրեր առաջարկել մեր հասարակությանը»,- եզրափակեց Բեգլարյանը:

Հայերեն Русский Türkçe

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ