Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանին խնդրի լուծման ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Իմ նշանակումից ի վեր, ամբողջ հունիսին այս ծրագրի վրա բավականին ակտիվորեն ես և տարբեր գերատեսչություններ և մեր աշխատակազմը աշխատել ենք: Ծրագրով բոլոր մանրամասները ավելի հստակ կլինեն և դրա հիման վրա կարգ է մշակվելու: Արդեն բոլոր չափանիշները, ընթացակարգերը, սկզբունքները, ժամկետները նշվելու են և ծրագրում, և կարգում:

Սա մանրամասն ներկայացնում եմ, որովհետև շատերին է այս ծրագիրը հուզում: Իհարկե, հրապարակելուց հետո արդեն կարող են բոլորը ծանոթանալ և ընդհանուր տրամաբանությունը հասկանալ, թե ինչպես ենք աշխատելու: Ծրագրին կից նաև ժամանակացույց է լինելու, որպեսզի պարզ լինի, թե որ գործողությունը, որ միջոցառումը, որ մարմինը ինչքան ժամկետում է իրականացնում»,- նշեց Բեգլարյանը` հավելելով, որ ըստ հերթացուցակի, ըստ առաջնահերթությունների, նաև ըստ բնակավայրերի մի քանի շաբաթից կարող է ավելի հստակ ասել, թե ով և ինչքան ժամանակում կապահովվի բնակարանով:

Արցախի պետնախարարի խոսքով` Կառավարությունը այս ամիսների ընթացքում որոշակի աշխատանքներ արդեն կատարել է. տեղահանված տարբեր ընտանիքներ արդեն ժամանակավոր կամ մշտական տեղավորվել են, նաև վերանորոգման աշխատանքներ են սկսել տարբեր տներում:

«Շինարարական աշխատանքները և երկրորդային շուկայից բնակարանների և բնակելի տների ձեռքբերումներն առաջիկա շաբաթներին ակտիվ փուլ է մտնելու»,- եզրափակեց Բեգլարյանը:

Հայերեն English Русский Türkçe

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ