Արցախում պատերազմի հետևանքով ավերվել է 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում խախտվել էր շուրջ 33 000 արցախցի երեխաների և ուսանողների կրթական իրավունքը, այդ թվում՝ շուրջ 24 000 դպրոցականի և նախադպրոցական հաստատություն հաճախող 4000 երեխայի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի Ազգային ժողովում ելույթի ժամանակ այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը թիրախավորել և ռմբակոծել էր բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, նախնական և միջին մասնագիտական հաստատություններ: Արդյունքում ավերվել են 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախներ՝ չհաշված բռնազավթման տակ մնացած բազմաթիվ կրթօջախները:

Հանրակրթական 107, նախադպրոցական ուսումնական 17 հաստատություն մնացել է բռնազավթված տարածքներում: Տեղահանված ուսուցիչների թիվը կազմել է 1656, նրանցից ոմանք աշխատանքային գործունեությունը վերսկսել են Արցախի այլ ուսումնական հաստատություններում, մնացածին աշխատանքով ապահովելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ մշակութային քաղաքականության շրջանակներում 2020 թվականի տարեսկզբից հանրապետությունում կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղղված մի շարք պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանը և բարեկարգմանը, գորգագործության, կարպետագործության զարգացմանը: Ըստ Արցախի նախագահի` կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետև պատերազմի պատճառով կիսատ են մնացել և չեն իրականացվել նախանշված բազմաթիվ ծրագրեր:

«Պատերազմից մեծապես տուժել է մեր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային արժեքները պահպանելու և վերադարձնելու նպատակով աշխատանքներ են տարվում ինչպես Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ միջազգային կառույցների հետ:

Պատերազմի ընթացքում կրած վնասների գնահատումը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և հանրահռչակումը կլինի մեր մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը»,- եզրափակել է Հարությունյանը:

Հայերեն English Français Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս