Հասարակական

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է մի նոր բանաձև, որտեղ խորհրդարանը դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` ԵՎՐՈ 2020 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ակտիվ մասնակցություն է ունեցել բանաձևի ընդունման գործընթացում։

«Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղում 2020-ի վերջին 40-օրյա պատերազմից հետո խախտվել է հրադադարի պայմանագիրը և պատերազմի միջազգային օրենքը, ավելի քան 200 հայ ռազմագերիներ դեռ պահվում են, այդ թվում ՝ Բաքվում, և որ կա նաև «Ռազմական ավարի պուրակ», որը կահավորված է այդ թվում զոհված հայերի սաղավարտներով, հաշվի առնելով քաղաքական-ռազմական իրավիճակն Ադրբեջանում, կառավարությանը կոչ է արվում կառավարական պատվիրակություն չուղարկել Բաքու, եթե Հոլանդիայի ազգային հավաքականը մասնակցի ֆուտբոլի մրցույթին Բաքվում»,-ասված է բանաձևում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում