ՀՀ կառավարությունը, ժողովուրդը կան ու կլինեն Արցախի կողքին. Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել հակադրության որևէ փորձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել Հայաստանի և Արցախի հայության միջև հակադրություններ սերմանելու ցանկացած փորձ՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը Արցախի, նրա ժողովրդի կողքին են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Ցավոք՝ ոմանք փորձեցին նորից իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև: Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է: Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին»,-ասաց Փաշինյանը:

Նա առաջարկեց բարձր ծափերով հավաստել, որ Հայաստանն անմնացորդ նվիրված է Արցախի իր եղբայրներին և քույրերի, նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը ՝ անջատում հանուն փրկության բանաձևի շրջանակներում:

Փաշինյանը հավելեց, որ աղետից հետո ՀՀ կառավարությունը տասնյակ միջոցառումներ է իրականացրել, Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց ՀՀ կառավարության աջակցության:

«Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը կանգնել են արցախցիների կողքին, և մենք միասին պետք է արմատախիլ անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ»,-նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ կառավարությունը, սփյուռքը, Արցախի կառավարության հետ համատեղ մեկնարկել են Արցախում բնակարանաշինության ու ենթակառուցվածքների 100 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Նա նշեց, որ դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած:

Հայերեն العربية English Русский

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող