ՌԴ Դաշնային խորհրդի անդամը հայտարարել է, որ Հայաստանում կայացած ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշների համապատասխան, իսկ դիտորդների կողմից արձանագրված ոչ նշանակալի խախտումները չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը:

«Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համապատասխան: Այն ոչ նշանակալի խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել և, անկասկած, չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:

Նա ասել է, որ քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրական տեղամաս, իսկ ընդհանուր առմամբ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրական տեղամասում: Խորհրդարանականի խոսքով՝ սենատորները հանդիպել են նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության, մի շարք քաղաքական կուսակցությունների և ընտրական դաշինքների ներկայացուցիչների հետ:

«Քվեարկությանը օրը դրսևորվեց տեղամասային ընտրական հանձնաժողովների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը: Ամենուր, որտեղ մենք եղել ենք, կազմակերպված աշխատանք է իրականացվել, ճշգրիտ կերպով իրացվել է հանրապետության ընտրական օրենսդրությունը»,- նշել է Սմիրնովը:

Նա նաև հավելել է, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ իրենք եղել են, ընտրողների բարձր ակտիվություն է եղել, պահվել են երկրում գործող հակահամաճարակային կանոնները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:

Հայերեն English Français Русский

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ