Հասարակական

ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սիսիանի գրասենյակում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սիսիանի գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզի գրասենյակներից մեկում, այնտեղի ներկայացուցիչների բնակարաններում և ավտոմեքենաներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը «Ֆեյսբուք»-ում հայտնել էր, որ դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան և խուզարկություններ իրականացնում մարզային գրասենյակներում:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և դրանք իրացնելու հատկանիշներով, ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ»,- նշեցին ոստիկանությունից և հավելեցին, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան:

Սոցիալական ցանցերում նաև տեսանյութ է հրապարկվել, որտեղ ոստիկանները մեքենա են նստեցնում «Հայաստան» դաշինքի Փարաքարի գրասենյակի ղեկավարին:

«Նրան բերման են ենթարկել տեղամասում բաց քվեարկություն կատարելու համար: Նա բերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին»,- նշեցին ոստիկանությունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում