Սպորտ

«Բոկա Խունիորս»-ը ձեռք է բերել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերը

1 րոպեի ընթերցում

«Բոկա Խունիորս»-ը ձեռք է բերել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս ակումբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բոկա Խունիորս» ակումբի մամուլի ծառայությունը: Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ակումբը3.5 միլիոն եվրով գնել է հարձակվողի տրանսֆերի 80 տոկոսը:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ ջերմորեն ընդունեցին այս ակումբում: Ուզում եմ վայելել այստեղ խաղիս ամեն րոպեն»,-ասել է Բալեկյանը:

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել արգենտինական «Ատլետիկո Ուրական» ակումբից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում