Հայաստանում տուրիզմն արթնանալու նշաններ է ցույց տալիս. Մեխակ Ապրեսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը վստահեցնում է, որ Հայաստանում տուրիզմն արթնանալու նշաններ է ցույց տալիս։«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Ապրեսյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ներգնա զբոսաշրջությունը նորից կսկսի զարգանալ, ամրանալ։

«Ներկա պահին Հայաստան են ժամանում հիմնականում այն երկրներից, որտեղ սահմանները բաց են՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Ուկրաինա և մի քանի եվրոպական երկրներից։ Այս տարի առաջին եռամսյակում շուրջ 86 հազար այցելություն է եղել, ինչը զգալիորեն ավելի է, քան 2020 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներն իրար հետ վերցրած՝ 65 հազար այցելություն։ Ես համեմատում եմ կորոնավիրուսի սկսվելուց ի վեր զբոսաշրջիկների այցելությունների թվերը, քանի որ ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա երկրորդ եռամսյակից»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունն արդեն «ասում է», որ պետք է աշխատել, ստեղծել ու վերականգնել։

Անդրադառնալով ներքին տուրիզմին՝ Ապրեսյանն ասաց, որ անցյալ տարի այն համեմատաբար ավելի լավ վիճակում էր, հատկապես կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումից հետո։ Նա հայտնեց, որ զբոսաշրջության վերականգնումը պետք է սկսվի ներքին տուրիզմից, ինչը կարող է օգնել փոքր-ինչ թեթևացնել ոլորտում առկա բեռը»,- ասաց Ապրեսյանը։

Նա նշեց, որ սահմանների բացելուց հետո բազմաթիվ երկրներ, նոր ձևավորվող շուկայում, կսկսեն դեպի իրենց ձգել համաշխարհային շուկան, սակայն ՀՀ-ն անելիքներ ունի այդ առումով։ Ապրեսյանի խոսքով՝ պետք է խթանող քաղաքականություն որդեգրել, որպեսզի ներքին տուրիզմը զարգանա և հայերը հնարավորինս նախընտրեն Հայաստանում ու Արցախում կազմակերպել իրենց հանգիստը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Français Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ