Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Արցախի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտին, 50 երեխա հնարավորություն պիտի ունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է նա:

Խնուշինակն Արցախի հարավարևելյան հատվածում է: Մարտունի շրջկենտրոնից 16 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 43 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1243,59 հա տարածք, որից 893,14 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,34 հա անտառային հողեր։

Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Այնտեղ կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Խնուշակ» (19-20-րդ դարեր), Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը