1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 28941.52 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 1959.19 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 3591.84 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 28918.10 կետ: