Արցախում նախատեսվում է զարկ տալ էկոտուրիզմին. ստեղծվում են զբոսաշրջային նոր ուղղություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Զբոսաշրջության վարչությունը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրություններ է իրականացնում և աշխատանքներ է տանում երկրում զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար:

«Պատերազմից հետո Արցախի հիմնական զբոսաշրջավայրերի 80 տոկոսն այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված է, սակայն չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր ներուժը: Կան բազմաթիվ վայրեր, որոնք ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, և Արցախի Հանրապետությունը, ի դեմս Զբոսաշրջության վարչության, աշխատում է այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ մշտադիտարկումներ են իրականացվել, կազմակերպվել են ճանաչողական այցեր դեպի այլընտրանքային ուղղություններ: Դրանցից Առաքելյանը նշեց Պատարա-Ծմակահող-Քոլատակ-Վանք գյուղ ուղղությունը:

ԱՀ զբոսաշրջության վարչության պետն ընդգծեց, որ իրենք նախատեսում են զարկ տալ էկոտուրիզմին և գյուղատնտեսական զբոսաշրջությանը, քանի որ երկրում կա մեծ ներուժ:

«Կան նաև այլ ուղղություններ, դեպի Տոնաշեն, Երից Մանկանց վանք, Ջրաբերդի ամրոց, Բերդաշեն, Ամարաս ու Գանձասար: Այժմ կսկսենք ավելի զարգացնել քայլարշավային տուրիզմը»,- նշեց Առաքելյանը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում, հայտարարվել է հետախուզում

ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոստա

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային

«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում

Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին