1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 29058.11 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 1958.70 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 3584.21 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.13%-ով և կազմել 28966.03 կետ: