Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որոշակի դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ հրավառությունների կազմակերպումը կթույլատրվի միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ, իսկ այլ դասի հրատեխնիկական արտադրանքի վաճառքի համար կսահմանվեն կանոններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով 2015-ին ընդունվել են հրավառության սարքերի դասակարգիչներ՝ 1-5-րդ: 3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործմամբ հրավառություն կազմակերպելը դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Եվ նման հրավառությունները հնարավոր է լինելու կազմակերպել միայն տոն օրերին, կառավարության որոշման հիման վրա, իսկ համայնքապետարանները պատասխանատու են լինելու համապատասխան վայրերը և կիրառման կանոնները սահմանելու համար»,- ասաց Ավանեսյանը:

Իսկ 1-2-րդ դասի հրավառության սարքերի համար սահմանվում են վաճառքի կանոններ: Նախագծով վաճառքն արգելվում է 16 տարեկանից ցածր քաղաքացիներին, նաև՝ բնակելի տարածքներում: Վաճառքն արգելվում է նաև առանց համապատասխան կանոնների ներկայացման: «Արգելվում է 1-2-րդ դասի հրավառության սարքերի վաճառքը, եթե պայթյունի արդյունքում 250 մետրի վրա ձայնային ուժգնությունը գերազանցում է 60 դեցիբելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանից վերև արդեն սկսում են առողջության համար ռիսկեր առաջանալ»,- ասաց փոխնախարարը:

Ամփոփելով նախագիծը՝ Ավանեսյանը նշեց՝ 3-5-րդ դասի հրավառության սարքերով, որոնք արդյունաբերական կատեգորիաներ են, այսինքն` բավականին բարձր հզորություն ունեն, հրավառությունները կարող են կազմակերպվել միայն սահմանված օրերին՝ տոն օրերին կամ կառավարության կողմից սահմանված օրերին:

Կախված հրատեխնիկական բաղադրիչի հատկությունից, դրանց քիմիական փոխակերպումների ժամանակ ընթացող պրոցեսների բնույթից՝ հրատեխնիկական արտադրանքները դասակարգվում են կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների եւ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների:

Հայերեն Français

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը