1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 28946.14 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 1942.33 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 3597.14 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 29297.62 կետ: