Նունե Սարգսյանի հովանու ներքո Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայ-ղազախական ցուցահանդես կբացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հովանու ներքո, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու հաշմանդամություն ունեցող հայ և ղազախ երեխաների շուրջ երեք տասնյակից ավելի աշխատանքները։ «Արմեդնպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսի բացմանն ընդառաջ՝ տիկին Սարգսյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ, այցելել է մանկատուն, ծանոթացել մանկատան սաների ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև Ղազախստանում գործող հատուկ տուն-ինտերնատների երեխաների շուրջ երկու տասնյակ նկարներին:

Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել նախագահի տիկնոջը՝ նմանօրինակ միջոցառումն իր հովանու ներքո կազմակերպելու համար:

Տիկին Նունե Սարգսյանն այցի շրջանակում հետաքրքրվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան գործունեությամբ, որտեղ խնամվում են ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող ավելի քան հարյուր երեխաներ: Տիկին Սարգսյանը զրուցել է մանկատան աշխատակիցների և սաների հետ, հետաքրքրվել երեխաների նախասիրություններով: Նա ընդգծել է, որ հատուկ կարիք ունեցող երեխաները հատկապես ունեն բոլորիս սիրո և ուշադրության կարիքը:

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը