Արցախ

Արցախի պետական նախարար-ֆինանսների նախարարը հունիսի 1-ից վայր կդնի իր լիազորությունները

2 րոպեի ընթերցում

Արցախի պետական նախարար-ֆինանսների նախարարը հունիսի 1-ից վայր կդնի իր լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր կդնի Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իր լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս: Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի»,- նշել է Մարտիրոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև իր բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

«Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմերին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է ԱՀ պետական նախարարը և հայնտել, որ շարունակելու է ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իր գործունեության ոլորտից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում